Ազգային ժողովի 7-րդ գումարման նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորը ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է:

Ըստ Parliamentmonitoring.am-ի http://parliamentmonitoring.am/՝ Մինասյանին իրենց ակտիվությամբ զիջում են ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը՝ 226, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը՝ 184, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ 171, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ 155, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը՝ 154, «Ժառանգություն»-ից Թեւան Պողոսյանը՝ 140, ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը՝ 133,  ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը՝ 113 եւ Գագիկ Ջհանգիրյանը՝ 111:

Նախորդ նստաշրջանում ամենաշատը «դեմ» քվեարկած պատգամավորը ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանն է, ամենաշատը «կողմ» վեարկածը՝ ՀՀԿ-ից Ռազմիկ Զոհրաբյանը, իսկ ամենաշատը «ձեռնպահ» քվեարկածը՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:

Ամենաշատ «կողմ» քվեարկած խմբակցությունը ՀՀԿ-ն է, իսկ ամենաշատ «դեմ» քվեարկածը՝ «Ժառանգությունը»: