Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը չի պատրաստվում վերադառնալ ոստիկանության համակարգ, կամ զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՃՈ նախկին պետը:

«Ես հիմա արտերկրում եմ, հանգստանում եմ»,- ասաց Մարգար Օհանյանը:

Հիշեցնենք, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետը Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացումը կամ վատնումը, առանձնապես խոշոր չափերով) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա կալանավայրում անցկացրել է 2 տարի:

2013թ. հոկտեմբերին Մարգար Օհանյանը համաներմամբ ազատ է արձակվել: