ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը Վաշինգթոնում Բրուքինգսի անվան ինստիտուտում իր ելույթի ժամանակ պատմել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որ հատկանիշն է իրեն դուր գալիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Politico-ն:
«Պուտինն այնքան էլ շատ հատկանիշներ չունի, որոնք առաջացնում են իմ հիացմունքը, բայց այն, որ նա կարող է վեր կենալ ու ասել ՝ «Ես լինելու եմ ձեր հաջորդ նախագահը» յուրովի գրավիչ է»,- կատակել է նախկին պետքարտուղարը բլից հարցման ժամանակ:
Հիլարի Քլինթոնն այս պահին դեմոկրատական կուսակցության հիմնական թեկնածուն է, ով պետք է մասնակցի նախագահական մրցավազքին:





























