Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով նյութերը եւ օպերատիվ տվյալները չեն հաստատում 5 մեղադրյալների ալիբին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։ «Ռեստորանում, տանը կամ որեւէ այլ վայրում մեղադրյալների գտնվելու մասին ալիբին չի հաստատվում։ Արդեն ապացույցների զգալի բազա է հավաքվել, որոնք ապացուցում են յուրաքանչյուր ձերբակալվածի մասնակցությունը հանցագործությանը»,- հայտարարել է նա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հետաքննությունը հայտնաբերել է ոչ միայն սպանության գործիքը, այլ նաեւ այդ ատրճանակի փամփուշտները։ Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություներ։





























