«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման Inspire ամսագրի վերջին համարը առաջ է բերել իրավապահների անհանգստությունը, քանի որ այն կոչ է անում հարձակվել հայտնի ամերիկացի քաղաքական գործիչների եւ գործարարների վրա։ Այպես՝ NBC News-ի տեղեկություններով՝ ի թիվս այլոց, նման կոչեր են հնչել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, միլիարդատեր Ուորեն Բաֆեթի, Չարլզ եւ Դեւիդ Կոխերի, ինչպես նաեւ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հասցեին։
Գործարարներին այդ ցուցակից կհանեն այն ժամանակ, երբ նրանք հանեն իրենց հաշվեհամարների ողջ գումարը եւ ներդնեն ԱՄՆ սահմաններից դուրս։ Միաժամանակ նրանց կոչ են անում դեմ դուրս գալ Իսրայելի աջակցությանը։
Խմբավորման ներկայացուցիչները աֆրոամերիկացիներին կոչ են անում միանալ «Ալ Կաիդային»՝ պայքարելու հալածանքների եւ իրենց նկատմամբ անարդարության դեմ, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով CBS News-ը։





























