Թերթերի վրա հարձակումները Թուրքիային չեն օգնի հավատարիմ մնալ երկրի սահմանադրությամբ ամրագրված արժեքներին։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Վաշինգթոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ Վաշինգթոնը ցանկանում է Թուրքիայում տեսնել բարգավաճող եւ զարգացող ժողովրդավարություն, որպեսզի Թուրքիան ապրի սահմանադրությամբ ամրագրված արժեքների համաձայն։ «Նման գործողությունները, ինչպիսին հարձակումն է թերթերի դեմ, անօգուտ են եւ իհարկե չեն համապատասխանում այդ արժեքներին։ Մենք կցանկանայինք, որ թուրքերը պատշաճ հարգանք ցուցաբերեն այդ արժեքների նկատմամբ»,- նշել է Քիրբին։





























