Ադրբեջանում շարունակվում են հրամանատարա-շտաբային զորավարժությունները։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությանը, վարժանքների ընթացքում իրականացվել է խոշորամասշտաբ զորավարժություններին մասնակցող տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի տեղափոխություն։
Տագնապի ազդանշանով՝ զորամասերի զրահատեխնիկան դուրս է բերվել դիսլոկացիայի շրջանների եւ տեղափոխվել զորավարժությունների շրջանները։





























