Մեքսիկայի հարավ-արեւելքում՝ Վերակրուս նահանգում, գծերից դուրս է եկել բեռնատար գնացքի չորս ցիստեռն, նրանցից երեքը այրվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով El Universal պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել Էլ Կոյոլիտո բնակավայրի շրջանում: Ցիստեռնнերից մեկում էթիլենաթթու էր, իսկ մնացած երեքում ՝ մազութ: Ինչպես հայտնել է նահանգապետ Խավյեր Դուարտե դե Օչոան, վթարի վայր են ժամանել հանրային անվտանգության նախարարության ավելի քան 230 աշխատակից ու մի քանի տասնյակ զինծառայող:
Սկսված հրդեհի պատճառով ավելի քան 30 մարդ էվակուացվել է: Տուժածների մասին տեղեկություններ չկան:





























