Օգոստոսի 23-ին տեղի են ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60155128 թողարկման պարտատոմսերի հետգնման եւ պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26212116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 480 մլն դրամ, հետգնված ծավալը` 480 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 492 802 011 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 7.0500 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 1 գործակալ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 280 մլն 383 հազար դրամ, որից մրցակցային` 1մլրդ 280 մլն 383 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 948 205 184 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.8048 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.2992 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 9 դիլեր:



























