ԱՄՆ-ն այսօր օգնում է քրդերին. խոսքը քրդական պետության հիմնադրման մասին է։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով՝  այսպիսով ԱՄՆ-ը փորձում է զսպել Թուրքիային եւ վերահսկել տարածաշրջանը։ «Թուրքիայում ներկայումս բարդ իրավիճակ է, իսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն շտապում պաշտպանել Թուրքիայի շահերը»,- նշեց Արման Նավասարդյանը։

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ նա նշեց, որ Ռուսաստանը փորձել է միավորել ուժերը խնդրի լուծման համար, սակայն կողմերի միջեւ տարաձայնությունները շատ էին, այդ պատճառով ոչինչ չ ստացվել։ «Քանի որ փորձը հաջողությամբ չպսակվեց, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր նոր սպառազինությունները հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին»,- ասաց Արման Նավասարդյանը։

Նրա կարծիքով՝ տարածաշրջանում որոշ երկրներ փաստացիորեն գոյություն չունեն։ «Սիրիան, Իրաքը եւ Եմենը փաստացիորեն գոյություն չունեն, իսկ հաջորդը կլինի Լիբանանը»,- հավելեց Նավասարդյանը։