Երկու օր առաջ 10-րդ հարկից նետվելով` ինքնասպանություն գործած 25-ամյա Տիգրանի հարազատները չգիտեն, թե ինչի է նա նման քայլի դիմել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդին ճանաչողները պատմեցին, որ Տիգրանը ոչ մի խնդիր չի ունեցել, հոկտեմբերին էլ պատրաստվում էր ամուսնանալ:

«Լուրջ, կարգին տղա էր, իր գործն ուներ արդեն, ճարտարապետ էր: Դեպքի ժամանակ էլ ամբողջ ընտանիքը տանն է եղել, այդ թվում նշանածը: Տիգրանի ընկնելն առաջինը հայրն է տեսել, եւ նշանածի հետ վազելով իջել են շենքից»,- ասաց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրանը սեպտեմբերի 8-ին նետվել է Երեւանի Անդրանիկի 102 հասցեում գտնվող շենքի 10-րդ հարկի իրենց բնակարանի պատուհանից եւ մահացել։

Տիգրանն ավարտել է Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, աշխատել ճարտարապետական ընկերությունում: