Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին պատգամավոր Հուսեյն Այգունը քրդաբնակ Ջիզրեում տեղի ունեցող իրադարձություններին խիստ բոնորոշում է տվել թվիթերի իր էջում։

«Ջիզրեում տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիայում Էրդողանի նոր ֆաշիզմի դրսեւորումն է։ Մահացող երեխաներ, կանայք, առանց էլեկտրականության ու ջրի քաղաք։ Ահա նոր Թուրքիան»,-գրել է Հուսեյն Այգունը։

Նշենք, որ նահանգապետի հրահանգով Ջիզրեում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, որի ընթացքում ոստիկանները կրակում են քաղաքում ցանկացած շարժվող կետի։ Հայտնի է, որ վերջին օրերին սպանվել են 10 քաղաքացիական անձիք, ովքեր հիմնականում երեխաներ են ու կանայք։