Մարսելի 9-րդ եւ 10-րդ շրջանների քաղաքապետերի տեղակալները, Ֆրանս-հայկական առեւտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ Ռիշար Ֆինդիքյանը, Պալատի պատվավոր նախագահ Անժել Մելքոնյանը եւ Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսի ներկայացուցիչ Կարեն Խուրշուդյանը իացել են Միլլի ճամբարի Հիշատակի օրվան: Այն կազմակերպել է Մարսելի քաղաքապետի անվտանգության հարցերով օգնական, Մարսելում եւ Պրովանսում Ֆրանս-իսրայելական առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Կարոլինա Պոզմանտիեն:
«Nouvelles d'Arménie» պարբերականի փոխանցմամբ, մասնակիցները Միլլի ճամբար են այցելել Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի եւ եվրապատգամավոր Ռենո Մյուզելեի մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավոր Բեռնար Դեֆլեսելը, Մարսելի փոխքաղաքապետ Դանիել Սպերլինգը, սենատոր Սոֆի Ժուասենը, պատգամավոր Քրիստիան Կերտը, ինչպես նաեւ Ֆրաննսիայի հրեական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչներ:




























