Փարիզի 13-րդ օկրուգի քաղաքապետարանը սեպտեմբերի 17-25-ը միջոցառումների շարք է անցկացնելու ՝ հայ ժողովրդի պատմության վերաբերյալ: Դրանք կօգնեն հասկանալ այն պատմական համատեքստը, որը հանգեցրել է ցեղասպանությանը ու դրա հետեւանքները: Այս մասին հայտնում է Փարիզի 13-րդ օկրուգի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Քլեր Մուրադյանը, ով մասնագիտացած է Կովկասի ու հայ ժողովրդի աշխարհքաղաքականության ոորտում, սեպտեմբերի 17-ին գիտաժողով կանցկացնի, որտեղ կներկայացնի պատմական վերլուծության տարրերը ու որպես սփյուռք ՝ հայկական ներկայության փուլերը:
Նշված ժամանակահատվածում անցնելու են նաեւ Հոլոքոսթի հուշահամալիրի կողմից պատրաստված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում . խարանել, բնաջնջել, վերացնել» ցուցահանդեսը: Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա «Լռության ժառանգություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որից հետո կծավալվի քննարկում: Միջոցառումների շրջանակում կցուցադրվեն նաեւ այլ ֆիլմեր: Իսկ սեպտեմբերի 25-ին ելույթ կունենա «Մեծ բազար» համույթը, որը կկատարի ավանդական երաժշտություն:





























