ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին չի մտահոգում Սահմանադրական բարեփոխումների դեմ «Ո՛չ»-ի ճակատի ձեւավորումը: Այս մասին այսօր՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:
«Միակ մտահոգությունն այն է, որ զանգվածները կարող են դուրս գալ փողոց՝ բացարձակապես ջանք չգործադրելով ծանոթանալու հարցի էությանը: Դա բոլոր հարցերում է ամենամեծ մտահոգությունն, եթե ինչ-որ մեկը, չգիտակցելով՝ ինչի դեմ է պայքարում, ուղղակի պայքարի է դուրս գալիս»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով վաղը՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող հերթական հանրահավաքին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ չի կարծում՝ քաղաքացիներն իրենց խաբված են զգում Կառավարության կողմից:





























