«Հրապարակ» թերթը գրում է. «Արսդարադատության նախարարության շենք մտնելուց 1 ժամվա ընթացքում նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատել է նախկին նախարարի օգնականներից մեկին: Ասում են, թե նորանշանակ նախարարն ապշել է՝ տեսնելով, նրա հագուկապը: Այս սիրունիկ երիտասարդ աղջիկն աշխատանքի է գալիս ուլտրամինիով, մասնակցում տարատեսակ հանդիպումների եւ առանձնակի հպարտությամբ տարածում լուսանկարները: Նրա հագուկապով ամենից շատ գերված էին ԴԱՀԿ-ի տղամարդ աշխատակիցները, ովքեր նրան «Վարդա» էին անվանում: Նրան աշխատանքի էր տեղավորել նախկին բարձրաստիճան պաշտոնյա ազգականը:
Ասում են, թե նորանշանակ նախարարը հեռացրել է նաեւ Հովհաննես Մանուկյանի մյուս օգնականին, որը նշանակվել էր այդ աշխատանքին վերջինիս հեռացումից հաշված ժամեր անց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























