Տաջիկստանի պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուիհալիմ Նազարզոդի հանցավոր խմբավորման եւս 18 անդամ է ձերբակալվել Ռամիթի կիրճում։ Առգրավվել է մեծ քանակությամբ հրազենային զենք եւ զինամթերք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Առգրավվել է 134 միավոր հրազենային զենք եւ զինամթերք։

Նազարզոդի խմբավորման զինյալների ոչնչացման համար ուժային կառույցների համատեղ գործողությունները շարունակվում են։ Գործողությունների մեկնարկից ի վեր ձերբակալվել է Նազարզոդի 130 համախոհ, եւս 22-ը ոչնչացվել են։