Ռուսաստանը շարունակելու է Սիրիային ռազմական տեխնիկա մատակարարել՝ այդ երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարող եմ հերթական անգամ ասել, որ մեր զինծառայողներն եւ ռազմական մասնագետները գտնվում են Սիրիայում՝ ռուսական տեխնիկան սպասարկելու եւ սիրիական բանակին աջակցելու համար։ Եվ մենք շարունակելու ենք այդ տեխնիկական մատակարարել պետությանը ահաբեկչության դեմ պայքարում նրա պաշտպանունակությունն ապահովելու համար»,- ասել է Լավրովը։





























