Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նշում է ծննդյան 50-ամյակը։ Նշենք, որ Ասադը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը 2000թ. իր հոր՝ Հաֆեզ Ասադի մահից հետո։ Այս պաշտոնը ի սկզբանե պետք է զբաղեցներ նրա ավագ եղբայր Բասիլը, որը, սակայն, մահացել էր ավտովթարի ժամանակ։

2000թ. հուլիսի 10-ին երկրի ղեկավարի ընտրության հանրաքվեի արդյունքում Բաշար Ասադը դարձավ պետության նախագահ ձայների 97.3 տոկոսով։

2007թ. մայիսին Բաշար Ասադը երկրորդ անգամ դարձավ Սիրիայի նախագահ՝ հանրաքվեի ժամանակ հավաքելով ձայների 97.62 տոկոսը եւ ստանձնեց երկրորդ 7-ամյա կառավարումը։

2011թ. մարտին Սիրիայում սկսվեցին եւ մինչ օրս շարունակվում են զինված բախումները, որոնք, ըստ ՄԱԿ տվյալների, խլել են ավելի քան 220 հազար մարդու կյանք։