Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը կարող են քննարկվել «նորմանդյան ձեւաչափով» արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը կկայանա շաբաթ օրը Բեռլինում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թեեւ պաշտոնական հանդիպումը նվիրված է Ուկրաինայի խնդրին, ես կարծում եմ, որ հանդիպմանը հնարավոր է նաեւ այլ թեմաների քննարկումը։ Գերմանիայի ԱԳՆ-ի համար Սիրիան օրակարգի գագաթնակետում է»,- ասել է Շեֆերը։





























