Սանկտ Պետերբուրգի իշխանությունները մշակել են արքայազն Ալեքսեյի եւ մեծ իշխանուհի Մարիայի մնացորդները՝ Պետրոպավլովյան ամրոցում ռոմանովների տոհմական դամբարանում վերահուղարկավորելու արարողության ծրագիրը: Այդ մասին հայտնել է Սանկտ Պետերբեւրգի փոխնահանգապետ Վլադիմիր Կիրիլովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Արարողությունը կայանալու է հոկտեմբերի 18-ին»,- ասել է Կիրիլովը աշխատանքային խմբի նիստից հետո:
Ռուս ուղղափառ եկեղեցին դեմ չէ նախանշված օրվան:





























