Հայաստանում սահմանադրական բարեփոխումների դեմ պետք է պայքարել բոլոր հարթակներում։ Այս մասին ՀՀ խորհրդարանի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նրա կարծիքով՝ նախագծում դրված է իշխանության վերարտադրման գաղափարը։
«Սերժ Սարգսյանը տեսնում է, որ այլեւս չի կարող նախագահ լինել եւ ցանկանում է անցնել վարչապետի պաշտոնին»,- հայտարարեց Փոստանջյանը։





























