«Գազպրոմ էքսպորտը» պայմանագիր է ստորագրել «Ադրբեջանական մեթանոլային ընկերությանը» (AzMeCo) տարեկան 2 մլրդ խ/մ գազ վաճառելու մասին։

«Գազպրոմի» բնական գազի մատակարարումները կապահովեն Կարադաղի մեթանոլի գործարանի 100 տոկոսանոց լիաբեռնումը։ Մատակարարումները կսկսվեն մոտ ժամանակներս։ Ընկերությունը նշում է, որ խոսքը վերաբերում է վերջնական սպառողին գազ մատակարարելուն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։