Սահմանադրական փոփոխություներից հետո պետբյուջեում պետք է միջոցներ հատկացվեն կուսակցությունների համար: Այդ մասին խորհրդարանում պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ:

Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո իշխանության հիմնասյուները դառնում են քաղաքական կուսակցությունները:

«Բայց այդ դեպքում նրանք պետք է ֆինանսական հնարավորություններ ունենան պետական կառավարման ծառայություններ մատուցելու համար: Եւ ակնհայտ է, որ միայն անդամատոմսերը չեն բավարարի»,- հավելել է Մինասյանը: