Սահամանդրական փոփոխությունները պետք է դատաստան նախատեսեն նրանց նկատմամբ, ովքեր ժամանակին վաճառել են երկրի հարստությունը: Այդ մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Եթե այդ մարդիկ մնան իշխանության մեջ, քաղաքական մենաշնորհը վերացնելու որեւէ հնարավորություն չի լինի, ասել է պատգամավորը:
«Իսկ այժմ իշխանության ղեկին գտնվող ուժը կարող է ցանկացած պահի հիշեցնել իր մենաշնորհի մասին եւ ամրապնդել այն: Արվում է ամեն ինչ, որ մեկ քաղաքական ուժ կարողանա անընդհատ վերատրադրվել: Այդպես եղավ եւ 2015թ փետրվարին»,- ասել է Փոստանջյանը:





























