Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերով հանձնաժողովում կքննարկեն խաղաղ ժամանակ զոհված զինվորների մասին օրինագիծը։ Օրինագծի հեղինակն է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Օրինագիծը նախատեսում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների մահվան գործերը հետաքննելու համար։ Պատգամավորներին առաջարկում են հետաքննությանը մեծ լիազորություններ եւ ցանկացած տեղեկություն պահանջելու իրավունք տալ։
Սեպտեմբերի 11-ի նիստում որոշում կայացվեց քննարկումը հետաձգել՝ նրանում առկա իրավական ձեւակերպումները առավելագույնս պարզաբանելու համար։





























