Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագիծը դրվել է խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը։ Օրինագծի դրական եզրակացությունը սեպտեմբերի 11-ին կայացրել է պետաիրավական հարցերով հանձնաժողովը։

Դեմ է քվեարկել 4 պատգամավոր՝ Զարուհի Փոտանջյանը («Ժառանգություն»), Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ) եւ անկուսակցական էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ լիագումար նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին։