ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում հանդիպել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ։ Նրանց հանդիպումը կայացել է Ղրիմի պատերազմում զոհված Սարդինյան թագավորության զինվորների հիշատակին նվիրված հուշաքարի մոտ։ Բեռլուսկոնին մասնավոր այցով է գտնվում Ղրիմում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։