Ռուսաստանում պարենային էմբարգոյի սահմանումից հետո առաջին անգամ McDonald's-ը ճաշացանկ է վերադարձրել բանջարեղենային աղցանը, քանի որ «Բելայա դաչա» ցանցը հազար արտադրող է գտել Թուրքիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ փոխարինելով եվրոպական արտադրողներին: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է «Բելայա դաչա»-ի հիմնադիր Վիկտոր Սեմենյովը:

«Մենք արդեն համատեղ ձեռնարկություն ենք ստեղծել Թուրքիայում: Մենք արտադրողներ գտանք, որոնք մեզ համար արդեն հազար են ցանում Եգիպտոսում, Թունիսում, Մարոկկոյում»,- հաղորդել է Սեմենյովը:

2014 թվականի սեպտեմբերին McDonald's-ը ռուսաստանյան ցանցերի ճաշացանկից հանել էր բանջարեղենային աղցանը: Մինչեւ պարենային էմբարգոն աշուն-ձմեռ սեզոնին արտադրանք էր ներկրում հարավային Իտալիայից, Իսպանիայից, Հոլանդիայից եւ Լեհաստանից:

2015 թվականի «Բելայա դաչա» հոլդինգը հազար էր արտադրում Ադրբեջանում: Սակայն այդ երկրում, եղանակային պայմաններից ելնելով, ամբողջ տարին հազար արտադրել հնարավոր չէր: