Արմավիրի մարզի բնակիչ Հայկ Կ.-ն մեղադրվում է 11-ամյա որդուն դաժան ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 38-ամյա Հայկ Կ.-ն օգոստոսի 14-ին կեսօրին իրենց տան ննջասենյակում մահճակալին պառկած վիճակում, 11-ամյա որդու կողմից իրեն հակաճառելու հետ կապված աջ ոտքով հարվածել է վերջինիս որովայնի ձախակողմյան հատվածին՝ պատճառելով լյարդի ձախ բլթի և ճարպոնի պատռվածքներ, ներքին արյունահոսություն:

Հայկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել  ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: