ԱՄՆ-ն ցավակցում է Սաուդյան Արաբիային Մեքքայի աղետի կապակցությամբ եւ վստահեցնում է, որ կաջակցի այդ երկրի իշխանություններին եւ բոլոր մուսուլմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

«Հատկապես հաջի ժամանակ ԱՄՆ-ը այս սարսափելի աղետից հետո միասնական է Սաուդյան Արաբիայի եւ ողջ աշխարհի մուսուլմանների հետ»,- հայտնում է Քերրիի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ երեքշաբթի վերամբարձ կռունկը փուլ էր եկել Մեքքա քաղաքի Ալ Հարամ մզկիթի վրա։ Միջադեպից զոհվել էր 107 մարդ, վիրավորվել 238-ը։