ՆԱՏՕ-ն պատրաստ է հետ մղել Բալթյան երկրների վրա Ռուսաստանի հնարվոր հարձակումը։ Այս մասին apostrophe.com կայքին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Նրա խոսքով՝ Բալթյան երկրները անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն կստանան։

«Բալթյան երկրները ՆԱՏՕ-ի անդամ են։ Դաշինքի 5-րդ հոդվածը  վերաբերում է նաեւ  նրանց։ Այդ դեպքում այդ երկրների վրա հարձակումը կստիպի Հյուսիսատլանտյան դաշինքին արձագանքել»,- ասել է Ռասմուսենը։