Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մեկնարկել է Սահմանադրական փոփոխություններին դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության համաժողովը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ համաժողովին մասնակցում են «Ժառանգություն», ՀԱԿ եւ ԱԻՄ կուսակցությունների ներկայացուցիչներ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, «Ոտքի Հայաստան», «Չեք անցկացնի» նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀԿ անդամներ եւ քաղաքագետներ:
Նախատեսվում է, որ համաժողովի ընթացքում ստորագրվելու է միասնական ճակատի ձեւավորման մասին համաձայնագիր, այնուհետեւ կլինեն ելույթներ:
Հիշեցնենք, որ «Չե՛ք անցկացնի»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հյուրանոցները հրաժարվել են իրենց տարածք տրամադրել միասնական համաժողովի համար:





























