ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը քննարկել են այս շաբաթ Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիան։
Էդ Ռոյսն ու Քեն Խաչիկյանը նշել են, որ ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելը։ Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Facebook-ի էջում։
Նրանք նաեւ քննարկել են քրդերի եւ հայերի վրա Թուրքիայի հարձակումներն ու Սիրիայում, Իրաքում եւ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների դեմ իրականացվող ցեղասպանությունը։





























