Հարյուր հազարավոր փախստականներին Գերմանի թողնելու Անգելա Մերկելի որոշման դեմ հանդես են եկել նրա կոալիցիայի որոշ անդամներ, գրում է Financial Times-ը։
Քրիստոնյա-սոցիալիստական միություն/Քրիստոնյա դեմոկրատական միություն դաշինքի ղեկավար անդամները քննադատել են դաշնային կառավարության որոշումը։
Մասնավորապես ՔՍՄ ղեկավար Հորսթ Զեեհոֆերը Spiegel-ին տված հարցազրույցում դաշնային կանցլերի որոշումը սխալ է համարել։ «Դա սխալ էր, որը դեռ երկար իր մասին հիշեցնել կտա»,- ասել է նա։
Համանման հայտարարություն է արել նաեւ Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության փոխնախագահ Հանս Փեթեր Ֆրիդրիխը։
Financial Times-ը նշում է, որ այդ կարծիք տարբերվում է հասարակական կարծիքից։ Համաձայն ZDF գերմանական հեռուստաալիքի անցկացրած հարցման՝ Մերկելի քաղաքականությունը պաշտպանում է բնակչության 57 տոկոսը։





























