Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթեհ Սիսին ընդունել է Իբրահիմ Մահլաբի կառավարության հրաժարականը եւ նրան հանձնարարել է կատարել իր պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։
Եգիպտոսի կառավարության հրաժարականը տեղի է ունեցել գյուղատնտեսության նախարար Սալահ Հիլալի կալանքի աղմկահարույց գործի ֆոնին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























