Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԱԾ կանխած մահափորձը իր դեմ նման ոտնձգության 6-րդ կամ 7-րդ փորձն է, գրում է «112 Ուկրաինան»։
«Սա արդեն 7-րդ կամ 6-րդ մահափորձն է այն ժամանակից ի վեր, ինչ ես զբաղեցնում եմ ՆԳՆ ղեկավարի պաշտոնը։ Երեկվա միջադեպը ողբերգական է։ Խոսքը Դոբրովոլչեսկի գումարտակի հրամանատարի մասին է, որն իրեն լավ է դրսեւորել պատերազմի ժամանակ։ Նա իմ դեմ հարձակում էր կազմակերպել։ Սա պատերազմից վերադարձած մարդկանց հիվանդություն է։ ԱՄՆ-ը Վիետնամի պատերազմից հետո երկար պայքարում էր դրա դեմ»,- ասել է Ավակովը։
Հաղորդվում է, որ նախարարի վրա հարձակում կազմակերպած խմբավորումից առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք։





























