Թուրքիայի Մուղա նահանգում քրդին ծեծած ազգայնականներին դատախազի ցուցումով ազատ են արձակել, իսկ ծեծված քրդի նկատմամբ հետաքննություն սկսել։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Մուղլայում օրեր առաջ քուրդ լինելու համար ծեծի ենթարկված Իբրահիմ Չայի նկատմամբ թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել՝ «հանցանքը եւ հանցագործին» գովելու մեղադրանքով։
Թուրք ընթերցողներին զարմացրել է այն հանգամանքը, որ Իբրահիմ Չային 5 հոգի ծեծել էին, ստիպել համբուրել Աթաթուրքի արձանը, սակայն դատախազը նրանց ազատ է արձակել, իսկ ծեծվողի նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Իբրահիմ Չայի «հանցանքն» այն է եղել, որ սոցցանցում տեղադրել էր քրդական փեշմերգայի հագուստով լուսանկար։





























