Այսօր՝ սեպտեմբերի 13-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում հայաստանի եւ Արցախի մի շարք համայնքներում:
Հայաստանում ընտրություններ են ընթանում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Ամենաթեժ ընտրությունները սպասվում են Իջեւան քաղաքում, որտեղ իրար դեմ մրցելու են հին հակառակորդները՝ նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, որին այժմ աջակցում է ՀՀԿ-ն, եւ նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը:
ՏԻՄ ընտրություններ են Արցախի ամբողջ տարածքում՝ Արցախի Հանրապետության 207 համայնքներում: 144 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 240 թեկնածու, որոնցից 126-ը՝ (52,5%-ը) գործող համայնքի ղեկավարներն են: Թեկնածուների մեծ մասը` 231 մարդ (96,3 %-ը), արական սեռի ներկայացուցիչներ են:
200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է: 200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է:
Քաղաքապետի ընտրություններ են նաեւ Ստեփանակերտում, գրանցված թեկնածուներն են գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիր Արիս Գրիգորյանը:
Նշենք, որ Արցախում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 94 հազար 241 ընտրող:





























