Սեպտեմբերի 13-ին, ժամը 06:17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի եւ Ե.Թադեւոսյան փողոցի խաչմերուկում` «Սպորտդպրոցի» մոտակայքում, ավտոմեքենա է այրվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ե.Թադեւոսյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենային եւ բռնկվել:
«Օպել»-ի՝ վարորդը՝ 1980 թվականին ծնված Կ.Մ.-ն, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել` 06:31-ին: «Օպել»-ն ամբողջությամբ այրվել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:





























