Սեպտեմբերի 13-ին, ժամը 02:08-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել, կան տուժածներ: ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում բախվել են «Դայվու» (վարորդը՝ Հ. Հ.) եւ «Մերսեդես» (վարորդը՝ Գ. Հ.) մակնիշների ավտոմեքենաները: Արդյունքում «Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Մարմարիկ գետը:

«Դայվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1962 թվականին ծնված Հ.Հ.-ն, հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: