Թուրքիայի իշխանությունները քրդաբնակ Դիարբեքիրում պարետային ժամ են սահմանել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ականատեսների վկայությամբ, քաղաքի կենտրոնում կրակոցների ձայներ են լսվում: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին մեկ ոստիկանի սպանության մասին, եւս մեկն էլ վիրավոր է: 2 ոստիկան էլ զոհվել ու 5-ը վիրավորվել էր Շըրնաք նահանգում ոստիկանական անցակետի մոտ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում: Ուժայինների պնդմամբ, հարձակման հետեւում Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբներն են:

Հարձակումներին ի պատասխան՝ անվտանգության ուժերը լեռնային շրջաններում ուղղաթիռների մասնակցությամբ հատուկ գործողություն են իրականացրել: