Հունգարիան ամրացնում է Սերբիայի հետ սահմանը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հունգարական Ռյոսկե ավանում մեծ թվով զինվորականներ են տեղակայված, որոնք զինված պատ են կազմել սահմանի երկայնքով, որտեղ փախստականները շարունակում են հանել սահմանը:

Սեպտեմբերի 15-ին Հունգարիայում ուժի մեջ կմտնի փախստականների եւ սահմանի մասին օրենսդրական փաթեթը, որն ընդունվել է անցյալ շաբաթ: Սահմանի ապօրինի հատումը հանցագործություն կհամարվի, որը կպատժվի բանտարկությամբ կամ արտաքսմամբ: Բացի այդ, խստացվել է մաքսանանենգների համար նախատեսված պատիժը, որոնք իրավախախտներին օգնում են անցնել սահմանը:

Միաժամանակ, առայժմ հայտնի չէ, թե ինչպես կվարվեն հազարավոր փախստականների հետ, որոնք Հունաստանի, Մակեդոնիայի եւ Սերբիայի սահմանով շարժվում են դեպի Հունգարիան, սակայն չեն հասցնի մինչեւ սեպտեմբերի 15-ը հատել սահմանը: Ականատեսների խոսքով, Հունաստանը, ուր Թուրքիայից փախստականներ են ժամանում, շարունակում է անվերահսկելիորեն նրանց թույլ տալ մտնել իր տարածք:

Սահմանի պաշտպանությունը բանակին փոխանցելու մասին հարցը (ներկայում դա ոստիկանության գործառույթն է) հունգարական խորհրդարանում կքննարկվի միայն սեպտեմբերի 22-ին:

Հավելենք, որ 2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք շուրջ 500 հազար ներգաղթյալ է ժամանել: