Ճապոնիայում մոլեգնած տարերքն արդեն 5 մարդու մահվան պատճառ է դարձել, եւս 15 հոգի անհայտ կորած է համարվում: Ճապոնական kyodonews-ի փոխանմամբ, Միյագի, Տոտիգի եւ Իբարակի նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը կարող է աճել: Պատճառը «էտաու» եւ «Կիլո» արեւադարձային փոթորիկներն են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամենաշատը տուժել է Իբարակի պրեֆեկտուրայի Ձյոսո քաղաքը, որտեղ սեպտեմբերի 10-ին երկարատեւ անձրեւների պատճառով Կինգուավա գետը դուրս է եկել հունից: Տասնյակ հազարավոր մարդկանց հասցրել են ժամանակին տարհանել, սակայն շատերը մնացել են տներում, բարձրացել տանիքներին՝ սպասելով փրկարարների ժամանմանը:
Ավելի քան 11 հազար տուն մնացել է առանց հոսանքի եւ խմելու ջրի: Շուրջ 4 հազար մարդ դեռեւս չի կարողանում տուն վերադառնալ: Տարհանման կենտրոններում կամավորները նրանց օգնում են սննդով եւ հագուստով: Մինչ այդ, ոմանք վերադարձել են մասամբ ավերված Ձյոսո եւ սկսել մաքրել ավերակներն ու շենքերի առաջին հարկերի բնակարանները:
Ճապոնիայի Օդերեւութաբանական վարչության տվյալներով, երկրի կենտրոնական եւ հյուսիս-արեւելյան հատվածներում սեպտեմբերի 8-11-ն ավելի քան 600 մմ տեղումներ են գրանցվել:





























