Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մերձակայքում բախումներ են գրանցել պաղեստինցիների եւ Իսրայելի ոստիկանության միջեւ:

ВВС-ն, վկայակոչելով Jerusalem Post պարբերականին, հաղորդում է, որ անկարգությունների մասնակիցները մզկիթի ներսից քարեր եւ պայթուցիկ նյութեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Երկրի իշխանությունները ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ են ուղարկել դեպքի վայր: Մզկիթի տարածք մուտքը ժամանակավորապես դադարեցվել է:

Ավելի ուշ Իսրայելի հասարակական անվտանգության նախարարը հայտնել է, որ Ալ-Աքսա մզկիթը կրկին բաց է այցելության համար:

Բախումները գրանցվել են հուդայականների ամանորի տոնակատարությունից մի քանի ժամ առաջ: Մի քանի մարդ ձերբակալվել է:

Մինչ այդ, Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը մահմեդական երկու խմբավորման արգելման մասին հրաման էր ստորագրել, որոնք դեմ են մզկիթ իսրայելցիների այցելությանը:

Ալ-Աքսա մզկիթը սրբավայր է ինչպես մահմեդականների, այնպես էլ հուդայակաների համար: