Մոլդովայի մայրաքաղաքում հակակառավարական ցույց է, որը կազմակերպել է DA քաղաքացիական հարթակը: Ցուցարարները պահանջում են Մոլդովայի կառավարության հրաժարականը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, կառավարության շենքի առջեւ վրանային ավան են հիմնել: Այստեղ արդեն ավելի քան 300 վրան կա: Ցույցի մասնակիցները պահանջում են երկրի ամբողջ ղեկավարության հրաժարականը, այդ թվում՝ նախագահի, գլխավոր դատախազի, Ազգային բանկի նախագահի, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանակ ընտրությունների եւ պետության ղեկավարի համաժողովրդական ընտրության անցկացում:

Բողոքի ակցիաները Մոլդովայում մեկնարկել են անցյալ շաբաթ: Քիշնեւի կենտրոնական հրապարակում ամեն օր ցույցեր են անցկացվել:

«Մտադիր ենք ուժեղացնել իշխանությունների վրա ճնշումը: Բողոքի ցույցերին մասնակցում են քաղաքացիներ ամբողջ երկրից: Մենք վճռականորեն գնալու ենք մինչեւ վերջ՝ մինչեւ մեր բոլոր պահանջների կատարումը»,- հայտարարել է DA-ի ակտիվիստ Անդրեյ Նեստատեն: