Կառավարությունից սեպտեմբերի 7-ին վաղ առավոտյան գլխի շրջանում հրազենային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանն արդեն գիտակցության է եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Դրական տեղաշարժ կա, արհեստական շնչառության ապարատն անջատել ենք: Սակայն դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց գլխավոր բժիշկը:
Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ԱԱԾ՝ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է: Նախնական տվյալներով՝ տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:





























