Եգիպտոսում պաշտոնից հեռացող վարչապետ Իբրահիմ Մահլաբի ղեկավարությամբ գործող ճգնաժամային հատուկ հանձնաժողովը կհետաքննի Արեւմտյան անապատում զբոսաշրջիկների ուղղությամբ եգիպտացի զինվորականների արձակած կրակահերթի մանրամասները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Յաում աս Սաբիա» պարբերականը։
Հանձնաժողովում պետք է ընդգրկվեն առողջապահության, ՆԳ եւ սոցիալական համերաշխության նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները։





























