Միգրացիայի հարցերում ԵՄ միասնականությունը ավելի կուժեղացնի նրա արտաքին քաղաքական դիրքորոշումը։ Այս մասին միգրացիայի հարցերով ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերով եւ հարեւանության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մողերինին։
«Ես սովորաբար չեմ մասնակցում ներքին գործերի նախարարների հանդիպմանը։ Ես այստեղ եմ, որպեսզի փորձեմ նախարարներին համոզել ներքին գործերում նույն միասնականությունը ցուցաբերել։ Միգրացիայի հարցում ԵՄ երկրների միասնությունը միության ներսում նրա արտաքին քաղաքական դիրքորոշումը ավելի ուժեղ է դարձնում»,- ասել է Մողերինին, գրում է ՏԱՍՍ-ը։





























