ՀՀ Սահմանադրության նոր խմբագրության հիմքում պետք է դնել մարդու արժանապատվությունը։ Այդ մասին սեպտեմբերի 15–ին ՀՀ ԱԺ նիստում հայտարարեց սահմանադրական բարեփոխումների հարցերով՝ նախագահին առընթեր փորձագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը ՝ ներկայացնելով բարեփոխումների նախագիծը։

Նրա խոսքով, հիմա առաջակում են Սահմանադրության մեջ փոփոխման չենթակա թողնել ոչ միայն առաջին ու երկրորդ («Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»), այլեւ երրորդ հոդվածը՝ «Հայաստանի հանրապետությունում գերագույն արժեք է համարվում մարդը»։ «Այսպիսով ընդունում ենք, որ պետության գոյությունը ինքնանպատակ չէ։ Պետությունն է ստեղծված մարդու համար, այլ ոչ թե հակառակը»,– ասել է Պողոսյանը։